Մատչելիության հղումներ

Դաշնության խորհուրդը մինչև մայիսի 15-ը կքննարկի ուժայինների նշանակումը. Մատվիենկո


Ռուսաստան - Վլադիմիր Պուտինը, Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, Կրեմլ, Մոսկվա, 7-ը մայիսի, 2024թ.
Ռուսաստան - Վլադիմիր Պուտինը, Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, Կրեմլ, Մոսկվա, 7-ը մայիսի, 2024թ.

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այսօր ասել է, որ պալատը կարող է մինչև մայիսի 15-ը քննարկել ուժային նախարարների և արտաքին գետատեսչության ղեկավարի թեկնածությունները, որոնք կներկայացվեն Դաշնության նախագահի կողմից:

«Այո, մենք պատրաստ ենք նման խորհրդակցությունների, ունենք կանոնակարգ, որը հստակ նախատեսում է ընթացքը՝ Սահմանադրությանը համապատասխան», - նշել է Մատվիենկոն «Առաջին ալիք» հեռուստածրագրի եթերում:

Ռուսաստանի 2020 թվականի Սահմանադրության փոփոխություններով՝ պետության ղեկավարը Պետական դումայի հաստատմանն է ներկայացնում վարչապետի թեկնածությունը, ով հաստատվելու դեպքում առաջարկում է փոխվարչապետերի և նախարարների թեկնածությունները։

Մինչդեռ այսպես կոչված ուժային նախարարների՝ ներքին գործերի, արտակարգ իրավիճակների, պաշտպանության և արդարադատության գերատեսչությունների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարության ղեկավարների նշանակման վերաբերյալ գործում է առանձին ընթացակարգ, որով նախագահը թեկնածուներին ներկայացնում է Դաշնության խորհրդին՝ խորհրդակցությունների համար, ինչից հետո սենատորներն արդյունքների մասին գրավոր տեղեկացնում են պետության ղեկավարին:

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը 7 օր ունի այդ խորհրդակցություններն անցկացնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG