The Times of Israel թերթը, վկայակոչելով Իսրայելի կառավարության պաշտոնյաների, հաղորդում է, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության պետ Ուիլյամ Բըրնսը Արևմտյան Երուսաղեմում այսօր հանդիպելու է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։
Նախօրեին Բըրնսը Դոհայում բանակցել էր Քաթարի վարչապետի հետ՝ քննարկելով Գազայի հատվածում հրադարար հաստատելու, պատանդներին ազատ արձակելու բանակցությունների ընթացքը, որ տեղի են ունենում Քաթարի ու Եգիպտոսի միջնորդությամբ։