Մատչելիության հղումներ

Ռուսական զորքերը շփման գծի ողջ երկայնքով շարունակում են ճեղքել հակառակորդի դիրքերը. Շոյգու


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն այսօր խորհրդակցության ընթացքում խոսել է Ուկրաինայում ռուսական բանակի գրանցած հաջողությունների և տարածքային նվաճումների մասին:

«Ռուսական զորքերը շփման գծի ողջ երկայնքով շարունակում են ճեղքել հակառակորդի դիրքերը: Ուկրաինական զինված ուժերը փորձում են կառչել որոշակի գծերից, սակայն մեր գրոհների հետևանքով ստիպված են նահանջել։ Տարեսկզբից մեր երկրի նոր շրջաններում վերահսկողության տակ ենք վերցրել 547 քառակուսի կիլոմետր տարածք», - ասել է նախարարը:

Ուկրաինան և միջազգային համայնքի գերիշխող մեծամասնությունը չեն ճանաչում ուկրաինական տարածքները Ռուսաստանի Դաշնության մաս հայտարարելու մասին Մոսկվայի որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG