Մատչելիության հղումներ

Ուկրաինան Արևմուտքի աջակցությամբ պատրաստվում է նոր հարձակման Ղրիմի կամրջի վրա. Զախարովա


ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովա, Մոսկվա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովա, Մոսկվա

Կիևը բացահայտորեն պատրաստվում է նոր հարձակում գործել Ղրիմի կամրջի վրա՝ Արևմուտքի աջակցությամբ: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այսօր՝ Ղրիմի ազատագրման 80-ամյակի նախաշեմին {Երկրորդ աշխարհամարտում, 1944 թվականին}, Ղրիմի կամուրջը վերստին թիրախ է, դժվար է հավատալ, բայց հիմա բացահայտորեն՝ ցուցադրական խրոխտությամբ և հավաքական Արևմուտքի բացարձակ անմիջական ու անմնացորդ աջակցությամբ, իրականացվում է հարձակման նախապատրաստումը», - ճեպազրույցում ասել է դիվանագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG