Մատչելիության հղումներ

Որոշվել է ձերբակալել Սյունիքում վթարված տուրիստական ավտոբուսի վարորդին. ՔԿ


Լուսանկարը՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ֆեյսբուքյան էջից

Սյունիքում ապրիլի 27-ին վթարված տուրիստական ավտոբուսի վարորդ Հ․ Ղ․ Հ-ին ձերբակալելու որոշում է կայացվել, հայտնում է Քննչական կոմիտեն։

Ստուգվել է վարորդի սթափության աստիճանը, պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում:

Երեկ Կապան-Երևան ավտոճանապարհին՝ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում, Իրանի տուրիստական ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, որի արդյունքում կան զոհեր և վիրավորներ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ ավտոբուսում գտնվել է ընդհանուր 26 հոգի, որոնցից 23-ը՝ ուղևոր, 2 վարորդ և 1 օգնական:

Վթարի հետևանքով զոհվել է 5 անձ, որոնց ինքնությունները, նախնական տվյալների հիման վրա, պարզվել են, նրանք Իրանի քաղաքացիներ են։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 10 անձ, այդ թվում՝ վթարին նախորդած շրջանում ավտոբուսի վարորդ հանդիսացած անձը։

«Տաթևի վանքից որոշակի տարածություն, մի քանի շրջադարձ անցնելուց հետո վարորդն ասել է, որ արգելակները չեն պահում և ձեռքի պահեստային արգելակով կանգնեցրել է մեքենան: Վարորդը և ուղևորներից մեկը իջել են ավտոբուսից՝ անիվի տակ առարկա դնելու և արգելակն ամրապնդելու համար, սակայն վայրկյանների ընթացքում ավտոբուսը պոկվել է տեղից, սկսել է առաջ ընթանալ շուրջ 30-50 մետր և, հարվածելով ու պոկելով պաշտպանիչ մետաղական արգելապատնեշը, գլորվել է ձորը», - փոխանցում է Քննչականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG