Մատչելիության հղումներ

Աղդամում ական է պայթել, կա մեկ տուժած. Ադրբեջանի դատախազություն


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Աղդամի շրջանում ական է պայթել, կա մեկ տուժած, հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը՝ հաղորդում է ԱՊԱ-ն։

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ապրիլի 27-ին, Մարզիլի գյուղի տարածքում։ Տուժածը՝ 1994 թվականին ծնված Հուսեյնով Վիդադի Վուգար օղլուն, մոլորվել է և ընկել հակատանկային ականի մեջ՝ ստանալով վնասվածքներ ձեռքի հատվածում, նշում է ադրբեջանական գործակալությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG