Մատչելիության հղումներ

Շուշիի մերձակայքում ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել


ANAMA-ի սակրավորներն ականազերծման աշխատանքների ժամանակ, արխիվ
ANAMA-ի սակրավորներն ականազերծման աշխատանքների ժամանակ, արխիվ

Շուշիի շրջանի Ղայբալու (հայկական անվանումը՝ Ղայբալիշեն) գյուղի մերձակայքում իրականացվող ականազերծման աշխատանքների ժամանակ այսօր ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) աշխատակից 43-ամյա Էլչին Ղուլիևը միջադեպի հետևանքով զրկվել է ոտքից։

Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների պայթյուններից 50 խաղաղ բնակիչ և 15 զինծառայող է զոհվել, ևս 288 մարդ վիրավորվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG