Մատչելիության հղումներ

Վրաստանում բնակիչների թիվը մեկ տարում նվազել է 1.1 տոկոսով


Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին, արխիվ:
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին, արխիվ:

Վրաստանի բնակչությունը վերջին մեկ տարում կրճատվել է 1.1 տոկոսով և կազմել 3 միլիոն 694 հազար 600 մարդ, այսօր հայտնել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Ըստ վիճակագիրների՝ Վրաստանում կանայք ավելի շատ են, նրանք կազմում են ընդհանուր բնակչության 52 տոկոսը, տղամարդիկ՝ 48 տոկոսը։

Քաղաքային բնակչությունը կազմում է 61 տոկոսն, ընդ որում նրանց մոտ մեկ երրորդն ապրում է մայրաքաղաք Թբիլիսիում: Ընդհանուր բնակչության մնացած 39 տոկոսն ապրում են գյուղերում:

Կյանքի միջին տևողությունը Վրաստանում 2023 թվականի դրությամբ կազմել է 75 տարի, տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 70.6 տարի է, կանանց՝ 79.4 տարի։

Վիճակագրական ծառայությունը հայտնում է, որ Վրաստանի բնակչության միջին տարիքը 2023 թվականի դրությամբ 38 տարեկան է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG