Մատչելիության հղումներ

Մոսկվան կրկին պատրաստակամություն է հայտնում օգնելու հայ-ադրբեջանական սահմանազատմանը


Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում կրկին հայտնել է Մոսկվայի պատրաստակամությունը օգնելու հայ-ադրբեջանական սահմանազատմանը։

«Մենք հաստատում ենք պատրաստակամությունը հետագայում ևս կողմերին խորհրդատվական աջակցություն ցուցաբերել սահմանազատման համար՝ հիմնված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ համաձայնությունների վրա»,- ասել է Զախարովան։

Երեքշաբթի օրը Հայաստանն ու Ադրբեջանը հայտնեցին, որ երկու կողմից սահմանին տեղադրվել են առաջին սյուները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG