Մատչելիության հղումներ

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական կներկայացնի


Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավար Ահարոն Հալիվան, արխիվ
Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավար Ահարոն Հալիվան, արխիվ

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավար, գեներալ-մայոր Ահարոն Հալիվան հրաժարական կներկայացնի, երբ կառավարությունը կորոշի, թե ով նրան կփոխարինի այդ պաշտոնում:

Հալիվան անցյալ տարվա հոկտեմբերին հրապարակավ ընդունել է պատասխանատվությունը «Համաս»-ի զինյալների անսպասելի հարձակումը չկանխելու համար, ինչը համարվում է իսրայելյան կողմի ամենածանր ձախողումն անցած մի քանի տասնամյակում:

Գազայի հատվածում իշխող «Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում համարվում է ահաբեկչական կառույց:

Զինված հակամարտությունը սկսվել է այն բանից հետո, երբ «Համաս»-ի ջոկատները 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից հարձակվել են հրեական խաղաղ բնակավայրերի վրա: Սպանվել են մոտ 1200 իսրայելցիներ, կան հազարավոր վիրավորներ և հարյուրավոր պատանդներ:

Ի պատասխան այդ գրոհի՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը հայտարարել է, որ ամբողջությամբ կոչնչացնի «Համաս»-ի խմբերը Գազայի հատվածում:

Պաղեստինյան անկլավում զոհերի թիվը գերազանցել է 34 հազարը, զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են, վիրավորների թիվը մոտենում է 77 հազարին:

Մեծ թվով երկրներ, այդ թվում՝ Իսրայելի դաշնակիցներից շատերը, ոչ համաչափ են որակում Իսրայելի գործողություները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG