Մատչելիության հղումներ

Նորվեգիան ողջունել է «սահմանազատման ուղղությամբ տարվող աշխատանքների առաջընթացի մասին հուսադրող լուրը»


Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոն, արխիվ
Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոն, արխիվ

Նորվեգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ տարվող աշխատանքների առաջընթացի մասին հուսադրող լուրը, X-ի էջում գրել է է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնը։

Նա հույս է հայտնել, որ շատ շուտով առաջընթաց կտեսնեն այս կարևոր գործում, որոնք կհանգեցնեն այնպիսի արդյունքների, որից կշահեն թե՛ երկրները, թե՛ ավելի լայն տարածաշրջանը։

Ապրիլի 19-ին Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրով։ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտարարեց՝ առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG