Մատչելիության հղումներ

Շառլ Միշելը ողջունել է Ալմա Աթայի հռչակագրի հիմքով սահմանազատման պայմանավորվածությունը


Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել, արխիվ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել, արխիվ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991-ի Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ համաձայնագիրը՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք:

Ընդգծելով, որ երկու երկրների միջև տարածքային ամբողջականության ճանաչման վրա հիմնված սահմանազատումը եղել է նաև Բրյուսելում քննարկումների առանցքը՝ Միշելը հույս է հայտնել, որ այն կծառայի նորմալացման գործընթացին և խաղաղություն կբերի տարածաշրջանին։

Երեկ Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրով։

Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, «Ազատության» հարցին ի պատասխան, այսօր հայտարարեց՝ առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել՝ ընդգծելով՝ չէր ուզի, որ ո՛չ թերագնահատվեր, ո՛չ գերագնահատվեր տեղի ունեցածը։

XS
SM
MD
LG