Մատչելիության հղումներ

Ադրբեջանը օգնում է ռուս խաղաղապահների դուրս բերմանը Լեռնային Ղարաբաղից


Խաղաղապահները տեղակայվում են Լեռնային Ղարաբաղում, 13-ը նոյեմբերի, 2020թ․
Խաղաղապահները տեղակայվում են Լեռնային Ղարաբաղում, 13-ը նոյեմբերի, 2020թ․

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է անհրաժեշտ տեխնիկական աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարտական տեխնիկայի և ստորաբաժանումների դուրս բերմանը Լեռնային Ղարաբաղից։

Հանձնարարությունը տրվել է ցամաքային զորքերի շտաբում կայացած խորհրդակցության ժամանակ։

Այդ խորհրդակցությանը նաև վերլուծվել է հայ ադրբեջանական «պայմանական» սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը, քննարկվել են զորամասերի մարտական պատրաստվածության և զինվորական կարգապահության միջոցառումները։

Ռուս խաղաղապահները Արցախում տեղակայվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ 5 տարի ժամկետով։ Ըստ փաստաթղթի՝ նրանց մանդատը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից: Բաքուն բազմիցս հայտարարել է, թե Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։

Ապրիլի 17-ին Կրեմլը հաստատեց, որ մեկնարկել է խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։ Բաքուն էլ ասաց, որ «խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին որոշումը ընդունվել է երկու երկրների ղեկավարության կողմից»։ Ռուսաստանի Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն իր հերթին ասել էր, թե «խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այդ տարածքը Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանքն է»։ Պաշտոնական Երևանը խաղաղապահների դուրսբերմանը մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել:

XS
SM
MD
LG