Մատչելիության հղումներ

Վրաստանի 3 քաղաքացիներն ազատ են արձակվել Ցխինվալիի մեկուսարանից


Տեսարան Ցխինվալիից, արխիվ
Տեսարան Ցխինվալիից, արխիվ

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ Վրաստանի երեք քաղաքացիները՝ Թամազ Էցելաշվիլին, Օթար Տերաշվիլին և Վալերի Գիունաշվիլին ազատ են արձակվել Ցխինվալիի մեկուսարանից։

Նրանցից մեկը անչափահաս է, մյուսները 19 և 20 տարեկան են։

Ռուս զինվորականները նրանց ձերբակալել էին ապրիլի 14-ին Զեմո Արցևի գյուղի մոտ։ Նրանք տեղաբնակներ են։ Հարավօսական իրավապահները հաղորդել են, թե նրանք խախտել էին «պետական սահմանը» և ըստ սահմանված պատժի՝ տուգանվել են և արտաքսվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG