Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը հարվածել է Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին․ վարչակազմի ղեկավար


Զապորոժիեի արդյունաբերական օբյեկտը հրթիռային հարձակումից հետո, 8-ը ապրիլի, 2024թ․
Զապորոժիեի արդյունաբերական օբյեկտը հրթիռային հարձակումից հետո, 8-ը ապրիլի, 2024թ․

Ապրիլի լույս 20-ի գիշերը Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքը հրթիռային հարձակման է ենթարկվել, հայտարարել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը։

«Մանրամասները դեռ ճշտվում են։ Տուժածներ չկան»,- Տելեգրամում գրել է Ֆեդորովը։

Նրա խոսքով՝ օրվա ընթացքում ռուսական կողմը 291 անգամ հարվածել է Զապորոժիեի շրջանին։

«Հակառակորդի կրակահերթի տակ են հայտնվել 7 բնակավայրեր։ Ավերածությունների մասին 22 հաղորդում է եղել։ Խաղաղ բնակիչներ չեն տուժել»,- հավելել է վարչակազմի ղեկավարը:

Ռուսական կողմը պարբերաբար հարվածում է ուկրաինական շրջաններին տարբեր տեսակի զինատեսակներով։ Չնայած ապացույցներին՝ Մոսկվան հերքում է քաղաքացիական անձանց թիրախավորումը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ այսօր հաղորդել է, որ ապրիլի լույս 20-ի գիշերը ռուսական ութ շրջանների վրա հիսուն անօդաչու թռչող սարք է խոցվել։

XS
SM
MD
LG