Մատչելիության հղումներ

Մահացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին ռուսաստանցի համանախագահ Կազիմիրովը


Վլադիմիր Կազիմիրով, արխիվ
Վլադիմիր Կազիմիրով, արխիվ

Կյանքի 95-րդ տարում մահացել է ռուս հայտնի դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին ռուսաստանցի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

Կազիմիրովը ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան էր, 1992–1996 թվականներին ղեկավարել է Ռուսաստանի միջնորդական առաքելությունը և ՌԴ նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով լիազոր ներկայացուցիչն էր: 1994-ի մայիսի 9-ին նրա ակտիվ ջանքերով Լեռնային Ղարաբաղում կնքվեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը։

Ղարաբաղյան հակամարտության, հրադադարի շուրջ բանակցությունների մասին Կազիմիրովը մանրամասն պատմել է «Խաղաղություն Ղարաբաղին» հայտնի գրքում, որը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին որոշել էր նվիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Կազիմիրովը 2000 թվականից թոշակի է անցել, 2011-ից ղեկավարել է ՌԴ ԱԳՆ վետերանների խորհուրդը:

Ադրբեջանում ռուս դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովին հաճախ քննադատել են և «հայամետ» կողմնորոշում են վերագրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG