Մատչելիության հղումներ

Լեհաստանում երկու անձ է ձերբակալվել ռուս ընդդիմադիր գործիչ Վոլկովի վրա հարձակման կասկածանքով


Ռուս ընդդիմադիր գործիչ Լեոնիդ Վոլկով, արխիվ
Ռուս ընդդիմադիր գործիչ Լեոնիդ Վոլկով, արխիվ

Լեհաստանում երկու անձ է ձերբակալվել ռուս ընդդիմադիր գործիչ Լեոնիդ Վոլկովի վրա հարձակման կասկածանքով։

Հարձակումը տեղի էր ունեցել անցած ամիս՝ Լիտվայի մայրաքաղաքում։

Անհայտ անձինք մուրճով հարձակվել էին ռուս ընդդիմադիր գործչի վրա և հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան այսօր հայտարարել է, որ Վարշավան պատրաստվում է կասկածյալներին արտահանձնել Վիլնյուսին։

Ձերբակալվածների ինքնության մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Լիտվայի հետախուզական ծառայություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Ալեքսեյ Նավալնիի թիմակից Վոլկովի վրա հարձակման հետևում, ամենայն հավանականությամբ, կանգնած են Ռուսաստանի իշխանությունները։

XS
SM
MD
LG