Մատչելիության հղումներ

Քեմերոն․ «Հստակ է, որ Իսրայելը որոշել է հարվածել Իրանին»


«Հստակ է, որ Իսրայելը Իրանին հարվածելու որոշում է կայացրել», - այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը։

Լրագրողների հետ զրույցում բրիտանական դիվանագիտության ղեկավարը հույս է հայտնել, որ «Իսրայելի գործողությունն այնպիսի սահմանափակ բնույթ կկրի, որպեսզի իրադրությունը էլ ավելի չսրվի»։

Քեմերոնը նաև նշել է, որ Լոնդոնի ցանկությունը «Իրանի դեմ համակարգված պատժամիջոցների սահմանումն է»։

«Մեծ յոթնյակի պետություններն իրանցիներին պետք է այդ քայլով շատ միանշանակ ուղերձ հղեն», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը։

Ապրիլի լույս 14-ի գիշերը Իրանը հարյուրավոր ԱԹՍ-ներ ու հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ, որոնց գերակշիռ մասը օդում ոչնչացվեցին Իսրայալի, ԱՄՆ-ի ու այլ դաշնակիցների հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով։ Թեհրանը հայտարարեց, որ հարձակումը պատասխանն էր ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժանմունքի վրա Իսրայելի օդային հարվածի, որի հետևանքով իրանցի պաշտոնյաներ են զոհվել։

XS
SM
MD
LG