Մատչելիության հղումներ

Պուտինի և Էրդողանի շփումները հնարավոր են տեսանելի ապագայում. Պեսկով


Կրեմլի խոսնակ Դմիտրի պեսկովըը, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի պեսկովըը, արխիվ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի շփումները նախապատրաստվում են և հնարավոր կլինեն տեսանելի ապագայում, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ժամկետները դեռ որոշված չեն։ Բայց կա ըմբռնում, որ դա տեղի կունենա տեսանելի ապագայում»,- ասել է Պեսկովը:

Նրա փոխանցմամբ, կողմերը փորձում են վերացնել հակառուսական պատժամիջոցներից բխող բանկային փոխանցումների հետ կապված խնդիրները։

«Բոլոր ֆինանսական հարցերում աշխատանքային մակարդակով անընդհատ շփումներ են իրականացվում՝ ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար։ Կան որոշակի հարցեր, և բոլորի համար ակնհայտ է, թե ինչով դրանք պայմանավորված: Սա [պատժամիջոցները] լուրջ վնաս է հասցնում թե՛ Ռուսաստանի և թե՛ Թուրքիայի տնտեսական շահերին»,- ասել է Պուտինի մամուլի քարտուղարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG