Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը հայտարարում է՝ կաջակցի Իսրայելի պաշտպանությանը Իրանի սպառնալիքներից


Վաշինգտոնը հայտարարում է՝ Միացյալ Նահանգները «Իսրայելի ժողովրդի կողքին է և կաջակցի նրանց պաշտպանությանը Իրանի սպառնալիքներից»:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը, վերահաստատելով Վաշինգտոնի աջակցությունը դաշնակից Իսրայելին, նախագահ Բայդենի խոսքերն է մեջբերել՝ «Իսրայելի անվտանգությանը մեր աջակցությունը երկաթյա է»։

ԱՄՆ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Սպիտակ տան ղեկավարը Դելավեր նահանգի Ռեհոբոթ քաղաքից վերադառնալուն պես առաջիկա ժամերին խորհրդակցություն կանցկացնի Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաների, ԱՄՆ պաշտպանության նախարարի, պետքարտուղարի մասնակցությամբ։

CNN-ը իր հերթին հաղորդում է, որ նախագահ Բայդենը շուտով ելույթով կդիմի ԱՄՆ ժողովրդին։

Իրանը ԱԹՍ-ներով հարձակում է սկսել Իսրայելի ուղղությամբ։

  • Իրանը նախազգուշացրել էր, որ Իսրայելը «կպատժվի» ապրիլի 1-ին Դամասկոսում իր հյուպատոսությանը հարվածելու համար, որի հետևանքով զոհվել են Հեղափոխության կորպուսի յոթ պահապաններ, այդ թվում՝ երկու գեներալ։
  • Անցած հոկտեմբերից Իսրայելի և Համասի միջև շարունակվող հակամարտության ընթացքում Իրանը խուսափում էր Իսրայելի հետ ուղիղ առճակատումից, սակայն Դամասկոսի հարձակումը սրեց իրավիճակը։
  • Իսրայելը այդ հարվածի պատասխանատվությունը չի ստանձնել, թեև մինչ այդ ընդունել էր, վերջին տարիներին հարյուրավոր հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող այն օբյեկտներին, որոնք, ըստ նրա, կապված են Իրանի հետ:
  • Նախագահ Բայդենը խոստացել է «երկաթե» աջակցություն» տրամադրել Իսրայելին Իրանի կողմից հարվածի դեպքում։ Անօդաչուների արձակումից հետո նա, ըստ Սպիտակ տան, ընդհատել է հանգիստն ու շտապ վերադարձել է Վաշինգտոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG