Մատչելիության հղումներ

Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, նույնիսկ ուղիղ հարձակման. Նեթանյահու


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ուղերձով է հանդես եկել՝ վստահեցնելով, որ երկիրը պատրաստ է Իրանի ուղիղ հարվածներին։

«Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, նույնիսկ ուղիղ հարձակման: Մեր պաշտպանական համակարգերը ընդարձակ են։ Իսրայելի պետությունն ուժեղ է, Իսրայելի պաշտպանության բանակն ուժեղ է, հասարակությունն ուժեղ է»,- Haaretz իսրայելական պարբերականի փոխանցմամբ՝ հայտարարել է վարչապետ Նեթանյահուն։

Իսրայելը քիչ առաջ հայտնեց՝ Իրանը ԱԹՍ-ներով հարձակում է սկսել։

Իսրայելի առաջնորդն ընդգծել է, որ բարձր է գնահատում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և մյուս երկրների աջակցությունը՝ կոչ անելով հանրությանը հետևել թիկունքի հրամանատարության ուղեցույցներին:

«Ովքեր մեզ ցավ են պատճառել, մենք նրանց ենք ցավեցնում»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը՝ հավելելով․- «Մենք պաշտպանվելու ենք ցանկացած սպառնալիքից և դա անելու ենք վճռականորեն»։

  • Իրանը նախազգուշացրել էր, որ Իսրայելը «կպատժվի» ապրիլի 1-ին Դամասկոսում իր հյուպատոսությանը հարվածելու համար, որի հետևանքով զոհվել են Հեղափոխության կորպուսի յոթ պահապաններ, այդ թվում՝ երկու գեներալ։
  • Անցած հոկտեմբերից Իսրայելի և Համասի միջև շարունակվող հակամարտության ընթացքում Իրանը խուսափում էր Իսրայելի հետ ուղիղ առճակատումից, սակայն Դամասկոսի հարձակումը սրեց իրավիճակը։
  • Իսրայելը այդ հարվածի պատասխանատվությունը չի ստանձնել, թեև մինչ այդ ընդունել էր, վերջին տարիներին հարյուրավոր հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող այն օբյեկտներին, որոնք, ըստ նրա, կապված են Իրանի հետ:
  • Նախագահ Բայդենը խոստացել է «երկաթե» աջակցություն» տրամադրել Իսրայելին Իրանի կողմից հարվածի դեպքում։ Անօդաչուների արձակումից հետո նա, ըստ Սպիտակ տան, ընդհատել է հանգիստն ու շտապ վերադարձել է Վաշինգտոն։

XS
SM
MD
LG