Մատչելիության հղումներ

«Հեզբոլա»-ն Լիբանանից հրթիռակոծել է Իսրայելի բանակի դիրքերը


«Հեզբոլա»-ի աջակիցների հավաք՝ շարժման դրոշներով, արխիվ
«Հեզբոլա»-ի աջակիցների հավաք՝ շարժման դրոշներով, արխիվ

Լիբանանում տեղակայված շիա մահմեդականների «Հեզբոլա» զինյալ շարժումը հայտարարել է, որ լայնածավալ հրթիռային հարված է հասցրել Իսրայելի Պաշտպանության բանակի դիրքերին:

Ըստ իսրայելական հեռուստատեսության,, Իսրայելի հյուսիսում արձանագրվել է շուրջ 50 հրթիռի արձակում Լիբանանի տարածքից, մի քանի բնակավայրերում օդային տագնապ է հնչել:

Պաշտպանության բանակը հայտնել է, որ ՀՕՊ-ը ոչնչացրել է այդ հրթիռների մի մասը: «Գրանցել ենք մոտ 40 հրթիռ, դրանք թռչել են Լիբանանի տարածքից, մի քանիսը որսացել են, մնացածն ընկել են անմարդաբնակ վայրերում: Տուժածներ չկան», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG