Մատչելիության հղումներ

Օրենբուրգում ջրհեղեղների կապակցությամբ զանգվածային տարհանում է իրականացվում


Օրենբուրգի մի քանի թաղամասերում և շրջակա գյուղերից մի քանիսում հեղեղումների կապակցությամբ բնակիչների զանգվածային տարհանում է իրականացվում:

«Ուշադրությո՛ւն, օրենբուրգցիներ, քաղաքում տագնապի ազդանշան է հնչում, սա վարժանք չէ, սա իրական տարհանում է»,- այսօր իր Telegram ալիքում հայտնել է Օրենբուրգի քաղաքապետ Սերգեյ Սալմինը։

Նրա փոխանցմամբ, վիճակը ծայրահեղ վտանգավոր է։ Նա բնակիչներին կոչ է արել տարհանման ընթացքում իրենց հետ վերցնել փաստաթղթերը, դեղամիջոցները և առաջին անհրաժեշտության իրերը:

«Ժամանակ մի՛ կորցրեք»,- ահազանգել է քաղաքապետը:

Ապրիլի 4-ից Օրենբուրգի մարզում գործում է արտակարգ իրավիճակի ռեժիմ, որը հայտարարվել է բնակիչներին աննախադեպ հեղեղումներից պաշտպանելու համար:

Դաշնային իշխանությունների որոշմամբ, Օրենբուրգի մարզում հեղեղումները դասակարգվել են որպես դաշնային արտակարգ իրավիճակ։ Մարզի իշխանությունները բնական աղետի հասցրած վնասը գնահատում են 40 միլիարդ ռուբլի։

Օրսկում ամբարտակի փլուզման կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած փլուզումը հանգեցրել է խոշոր հեղեղումների ոչ միայն Օնենբուրգի մարզում, այլև դրան սահմանակցող Ղազախստանի Հանրապետության արևմտյան հատվածում, որտեղ տարհանվել է մոտ 100 հազար մարդ:

Արտակարգ դրություն է մտցվել նաև Տոմսկի շրջանում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG