Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը մեկնել է Գերմանիա


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե, արխիվ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե, արխիվ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա։ Նախատեսված են հանդիպումներ կանցլեր Օլաֆ Շոլցի, նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայմայերի և Բունդեսթագի խոսնակ Բերբել Բասի հետ։

Կոբախիձեի այցի նախաշեմին Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը հանդիպել էր «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Դեսպանը X սոցցանցում գրել էր, որ քննարկել է Բեռլինի մտահոգությունները կապված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի հետ, ինչպես նաև Եվրամիության ինը առաջնահերթությունները իրականացնելու թեման։

XS
SM
MD
LG