Մատչելիության հղումներ

Նալչիկի ու Չերեկսկի շրջանի որոշ հատվածներում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել


Հակաահաբեկչական գործողություն Նալչիկում, արխիվ
Հակաահաբեկչական գործողություն Նալչիկում, արխիվ

Նալչիկի մի հատվածում և Կաբարդինո-Բալկարիայի Չերեկսկի շրջանի որոշ հատվածներում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, հայտնում են տարածաշրջանային օպերատիվ շտաբից։

Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է, որ հատուկ ջոկատայիններն արգելափակել են զինված մարդկանց, ովքեր «կրակ են բացել անվտանգության ուժերի վրա հանձնվել հրամանի դիմաց»։

Անվտանգության աշխատակիցների խոսքով՝ զինված անձինք այժմ արգելափակված են Նալչիկի այգեգործական ընկերության տարածքում։

Չերեկսկի շրջանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել առավոտյան ժամը 05:12-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Պյոտր Գրոմուշկինի որոշմամբ՝ «ահաբեկչական գործողությունը ճնշելու և բացահայտելու նպատակով»։ Այլ մանարամասներ չեն հաղորդվում։

Նախորդ անգամ նման ռեժիմ սահմանվել էր մարտի 31-ին Կասպիյսկում, ինչպես նաև Մախաչկալայի Լենինսկի և Սովետսկի շրջաններում, որից հետո հատուկ ջոկատայինները ձերբակալել էին երեք անձի՝ «ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված լինելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG