Մատչելիության հղումներ

Առնվազն 5 իրանցի ոստիկան է սպանվել «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորման հետ բախումներում


Ապրիլի 4-ի բախումներից լուսանկար
Ապրիլի 4-ի բախումներից լուսանկար

Առնվազն հինգ իրանցի ոստիկան է սպանվել «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորման զինյալների հետ բախումների ընթացքում հարավարևելյան Սիստան-Բելուջիստան նահանգում՝ աճող բռնությունների ֆոնին: Պետական IRNA լրատվական գործակալության համաձայն՝ հինգ զոհից բացի, կան նաև վիրավորներ։

Baluch Activists Campaign-ի և Haalvsh-ի տելեգրամյան ալիքները հայտնում են, որ զինված բախումները հաջորդել են Սիբ և Սուրան քաղաքներում երեք ռազմական մեքենաների վրա հարձակմանը:

«Ջեյշ ալ-Ադլը» ստանձնել է հարձակումների և բախումների պատասխանատվությունը՝ տարածած հայտարարության մեջ պնդելով, որ իր զինյալները թիրախավորել են «օպերատիվ հետախուզական ստորաբաժանումը հատուկ ջոկատայինների հետ միասին»:

Խմբավորումը որպես ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել ոչ միայն Իրանը, այլև մի շարք արևմտյան երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն։

Ապրիլի 4-ին «Ջեյշ ալ-Ադլը» հարձակումների շարք է իրականացրել Չաբահարում և Ռասկում, որոնց հետևանքով զոհվել է 16 զինվորական։ Վերջին ամիսների ամենամահաբեր այս բախումը շարունակվել է ավելի քան 14 ժամ, որի ընթացքում սպանվել է «Ջեյշ ալ-Ադլ»-ի առնվազն 18 զինյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG