Մատչելիության հղումներ

Իրանը հայտնում է իր ռազմական և ոստիկանական ստորաբաժանումների վրա հարձակումների մասին


Չաբահար, Իրան, 4-ը ապրիլի, 2024թ.
Չաբահար, Իրան, 4-ը ապրիլի, 2024թ.

Իրանում հարձակվել են ռազմական և ոստիկանական ստորաբաժանումների վրա, զոհվել է անվտանգության հինգ աշխատակից, կա տասը վիրավոր, հաղորդում են իրանական պետական լրատվամիջոցները։

Ըստ Իրանի իրավապահ մարմինների՝ չորեքշաբթի ուշ երեկոյան հարավ-արևելքում գտնվող Ռասքում և Չաբահարում «առնվազն ութ զինյալ սպանվել է անվտանգության ուժերի հետ փոխհրաձգության ժամանակ»։

Նույն աղբյուրների հաղորդմամբ՝ ներկայումս բախումները շարունակվում են Բալուչեստանի երեք շրջաններում՝ հարձակվողները ամբողջությամբ շրջապատված են անվտանգության ուժերի կողմից։

Իրանական լրատվամիջոցները նշում են «Ջեյշ ալ-Ադլ» («Արդարության բանակ») խմբավորման անունը՝ որպես հարձակման հեղինակների։

Այն ծայրահեղական սուննի մահմեդական զինյալ խմբավորում է, որը գործում է Իրանի հարավ-արևելքում և արևմտյան Պակիստանի Բելուջիստան նահանգում: Հունվարին Իրանը հրթիռներով թիրախավորել էր Պակիստանում գտնվող զինյալների խմբավորման երկու հենակետեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG