Մատչելիության հղումներ

Ըստ Ուկրաինայի ռազմածովային ուժերի խոսնակի՝ Ղրիմում Ка-27 ուղղաթիռ է կործանվել


Ka-27, արխիվային լուսանկար
Ka-27, արխիվային լուսանկար

Բռնակցված Ղրիմում Ка-27 ուղղաթիռ է կործանվել, Ֆեյսբուքում գրել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի խոսնակ Դմիտրի Պլետենչուկը՝ առանց լրացուցիչ մանրամասների։

«Ես դեռ պատրաստ չեմ ճշտված տեղեկատվություն տրամադրել այս հարցի վերաբերյալ», - ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանն ասել է Պլետենչուկը։

Ռուսաստանը չի մեկնաբանել Կիևի պնդումը, անկախ աղբյուրներից ևս հաստատում չկա։

Ка-27 ուղղաթիռը խորհրդարային տարիներին մշակված հակասուզանավային ինքնաթիռ է։ Ավելի վաղ՝ փետրվարին ուկրաինացի զինվորականները հայտնել էին Դոնեցկի Ավդիևկայում ռուսական K-52 հարվածային ուղղաթիռի ոչնչացման մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG