Մատչելիության հղումներ

Անցած 24 ժամում ռազմաճակատում 83 բախում է եղել․ Ուկրաինայի ԳՇ


Անցած 24 ժամվա ընթացքում ճակատում տեղի է ունեցել 83 ռազմական բախում, առավոտյան հաղորդել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։

Ըստ հաղորդման՝ «Ընդհանուր առմամբ, հակառակորդը 11 հրթիռային և 108 ավիահարված է հասցրել, 149 հարձակում է իրականացրել նազմակի հրթիռային համակարգերից ուկրաինական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ։

Ուկրաինայի Զինված ուժերը նշում է, որ հարձակումների հետևանքով կան զոհեր և վիրավորներ քաղաքացիական անձանց շրջանում, ավերվել ու վնասվել են մի շարք բարձրահարկ շենքեր և քաղաքացիական ենթակառուցվածքային այլ օբյեկտներ։

ԳՇ տվյալներով՝ ուկրաինացի զինվորականները հետ են մղել ռուսական ուժերի հարձակումները յոթ, այդ թվում՝ Բախմուտի և Դոնեցկի շրջանների ուղղություններով։

«Ազատության» ուկրաինական ծառայությունը նշում է, որ գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է ապրիլի 7-ին, Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը ասել է, որ ռուսական բանակը նոր հարձակում կսկսի Դոնբասում գարնան վերջին-ամառվա սկզբին:

«Մի քիչ կշարժվեն դեպի Չասով Յար։ Կշարժվեն Պոկրովսկ քաղաքի ուղղությամբ»,- ասել է նա՝ նշելով, որ «իրավիճակը բավականին բարդ է, բայց վերահսկելի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG