Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ-ն հերքում է կրակոցների մասին Բաքվի երկրորդ հաղորդումը


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի հաղորդումը, թե այսօր ժամը 10։40-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Բաքուն հաղորդել է, թե հայկական կողմը «կրակել է Քելբաջարի շրջանի Իստիսու բնակավայրի ուղղությամբ, իսկ ադրբեջանական կողմը համարժեք պատասխան գործողություններ է ձեռնարկել»։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նշում է, որ Բաքուն շարունակում է ապատեղեկատվություն տարածել և կրակոցների մասին հաղորդումը չի համապատասխանում իրականությանը։

Այսօր առավոտյան էլ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր Բաքվի մեկ այլ պնդումը, թե երեկ՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Միևնույն ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 22:55-ին Խոզնավարի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG