Մատչելիության հղումներ

Բաքվի դատարանը ևս 4 ամսով երկարաձգել է լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացու կալանքը


Բաքվի դատարանը ևս չորս ամսով երկարաձգել է լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանի կալանքը․ միջնորդությունը ներկայացրել է Ադրբեջանի անվտանգության պետական ծառայությունը։

Ֆրանսիացի գործարար Ռայանը ձերբակալվել է անցած տարեվերջին, նրան առաջադրված մեղադրանքի մասին մանրամասներ հայտնի չեն, գործարարի փաստաբանն անցած ամիսներին ևս հրաժարվել է մանրամասներ հաղորդել France-Presse-ին` պատճառաբանելով, թե «այս գործի մասին խոսելը վտանգավոր է»։

Ադրբեջանցի փաստաբանը պնդել է, թե Ռայանը կապեր է ունեցել ֆրանսիացիների հետ, որոնք, ինչպես հետագայում է պարզվել, եղել են ֆրանսիական հետախուզության լրտեսներ։

«Մարտինը, սակայն, լրտես չէ, նա շարքային քաղաքացի է», - ասել է փաստաբանը։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, թե ֆրանսիացի գործարարը հրապարակային ակտիվ գործունեությամբ աչքի չի ընկել։ Ըստ բաց աղբյուրների, նա 2020 թվականին Բաքվում հիմնադրել և ղեկավարել է Merkorama LLC ընկերությունը, որն զբաղվել է սննդի ներկրմամբ ու խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG