Մատչելիության հղումներ

Հայաստանին զինված ֆորպոստ դարձնելու փորձերը կհանգեցնեն շատ մեծ բացասական հետևանքների․ Ալիև


Հարավային Կովկասում Հայաստանին զինված ֆորպոստ դարձնելու փորձերը հետագայում կհանգեցնեն շատ լուրջ բացասական հետևանքների, այսօր ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հավելելով, թե Հարավային Կովկասում սպառնալիքի հերթական աղբյուրն է ստեղծվում։

Նա այս մասին խոսել է ապրիլի 5-ին Բաքվում ընդունելով Թուրքիայի նախկին արտգործնախարար, հիմա ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուին։

Ադրբեջանի նախագահի ասելով, Եվրախորհրդարանի, Եվրոպայի խորհրդի հակաադրբեջանական հայտարարությունները, որոնցով նրանք հանդես են գալիս անցած տարվա սեպտեմբերից մինչ այսօր, Հարավային Կովկասում Հայաստանին զինված ֆորպոստ դարձնելու փորձերը հետագայում կհանգեցնեն շատ մեծ բացասական հետևանքների։

«Դրա հետ կապված, մենք հանդես ենք եկել հայտարարություններով, որպեսզի զգուշացնենք ԱՄՆ-ի և Եվրոպայի մեր գործընկերներին», - ասել է Ալիևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG