Մատչելիության հղումներ

Բրյուսելը պատրաստ է 270 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Հայաստանին առաջիկա չորս տարում


Մոտ կես ժամ առաջ մեկնարկեց Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրահանձնաժողովի նախագահի հանդիպումը։ Սա առաջինն է նման ձևաչափով, և հանդիպման մեկնարկին ղեկավարները հայտարարեցին, որ դրա օրակարգում են լինելու Հայաստանի տնտեսական դիմացկունության ամրապնդմանն ու բարեփոխումներին վերաբերող հարցեր։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, մասնավորապես հաղորդեց, որ Բրյուսելը պատրաստ է հավելյալ 270 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Հայաստանին առաջիկա չորս տարում՝ տնտեսության զարգացման, մասնավորապես փոքր ու միջին բիզնեսին աջակցելու, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման համար։

«Մենք այս հանդիպման մասին պայմանավորվել էինք անցած հոկտեմբերին, հայտարարել, որ պատրաստ ենք ուս ուսի կանգնել Հայաստանի կողքին և այժմ կատարում ենք այդ խոստումը», - հայտարարեց Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ բարձր գնահատելով Հայաստանի բարեփոխումները, ինչպես նաև քայլերը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու հարցում։

«Սա ցույց է տալիս, որ մենք միևնույն տեսակետներն ու արժեքներն ենք կիսում», - ասաց Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարը։

Առավել մանրամասն տես այստեղ

XS
SM
MD
LG