Մատչելիության հղումներ

Իրանում մահապատիժների թիվը հասել է ութ տարվա ամենաբարձր մակարդակին. Amnesty International


Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տարբերանշանը
Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տարբերանշանը

Իրանում մահապատիժների թիվը 2023թ. հասել է ութ տարվա մեջ ամենաբարձր մակարդակին՝ ըստ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության։

Ըստ ապրիլի 4-ին հրապարակված զեկույցի՝ անցած տարի Իրանում իրականացվել է 853 մահապատիժ, որոնցից առնվազն 481-ը՝ թմրանյութերի օգտագործման համար դատապարտվածների նկատմամբ:

Amnesty-ի զեկույցը նաև մեղադրում է կառավարությանը մահապատիժը որպես մահակ օգտագործելու մեջ՝ թիրախավորելու ցուցարարներին, այլախոհներին և միջազգային արձագանքի կոչ է անում՝ Թեհրանի վրա ճնշում գործադրելու համար։

Իրանի կառավարությունը պաշտոնական վիճակագրություն չի հրապարակում մահապատիժների թվի վերաբերյալ, և Amnesty-ն աշխատել է իրանական իրավապաշտպան խմբերի հետ՝ փաստաթղթերի բաց աղբյուրների միջոցով, ինչպիսիք են պետական լրատվամիջոցները և իրավապաշտպան կազմակերպությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG