Մատչելիության հղումներ

Խաղաղության գործընթացը հնարավոր է ավարտել, եթե ադրբեջանական կողմը համաձայնվի արձանագրել 3 պայմանավորվածությունները. Կոստանյան


«Մենք շարունակում ենք ներգրավված մնալ գործընթացում, շարունակում ենք հետաքրքրված լինել գործընթացով», - «Ազատության» հարցին, թե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ընթանո՞ւմ են, ասաց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Ազատություն». - Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ընթանո՞ւմ են։

Կոստանյան. - Մենք շարունակում ենք ներգրավված մնալ գործընթացում, շարունակում ենք հետաքրքրված լինել գործընթացով։

«Ազատություն». - Բայց կա՞ գործընթաց այս պահին։

Կոստանյան. - Գործընթացը կանգնած չէ, և ըստ էության հնարավոր է ավարտել այս գործընթացը, եթե ադրբեջանական կողմը ի վերջո համաձայնվի թղթի վրա արձանագրել այն 3 պայմանավորվածությունները, որոնք երկրների ղեկավարների մակարդակով ձեռք են բերվել Բրյուսելում նախորդ տարվա մայիսին և հուլիսին։

Ադրբեջանական կողմը պետք է համաձայնի նաև այն պայմաանվորվածությանը, մասնավորապես, որ դելեիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա՝ հիմնվելով Ալմա -Աթայի հռչակագրի վրա, և դա թղթի վրա արձանագրենք։

«Ազատություն». - Ի՞նչն է Բաքվին խանգարում, ո՞րն է գլխավոր խոչընդոտը, որը թույլ չի տալիս գործընթացն առաջ շարժվի։

Կոստանյան. - Մենք չենք տեսնում որևէ խոչընդոտ առաջ շարժվելու հենց այս 3 սկզբունքների հիման վրա, և այն փաստը, որ դեռևս չի հաջողվել, և պաշտոնական Բաքուն չի տվել իր համաձայնությունը արձանագրել այս սկզբունքները, տարակուսանք է առաջացնում՝ արդյո՞ք իրենք շահագրգռված են Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու։

«Ազատություն». - Քարտեզների շուրջ անհամաձայնությունները շարունակո՞ւմ են մնալ։

Կոստանյան. - Այս պահին որոշակիություն չկա։

«Ազատություն». - Հայաստանը խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկներն արդեն ուղարկե՞լ է Ադրբեջանին ։

Կոստանյան. - Մենք շարունակում ենք գործընթացի մեջ լինել։

«Ազատություն». - Հանդիպումներ նախատեսվո՞ւմ են որևէ մակարդակով։

Կոստանյան. - Այս պահին հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։

Հոդվածը լրացվում է

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG