Մատչելիության հղումներ

Թայվանի երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, կա ավելի քան հազար տուժած


Թայվան - Երկրաշարժի հետևանքները, 3-ը ապրիլի, 2024թ.
Թայվան - Երկրաշարժի հետևանքները, 3-ը ապրիլի, 2024թ.

Արևելյան Թայվանում տեղի ունեցած 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, տուժածներինը գերազանցել է 1000-ը։

Տասնյակ աշխատողներ, որոնք ուղևորվել էին դեպի ազգային պարկի հյուրանոց, գտնվել են, նրանք ապահով վիճակում են, հայտնում է Reuters-ը։

Տեղում վերջին 25 տարիների ամենաուժգին երկրաշարժից հետո դեռևս 52 անհետ կորած կա:

Առնվազն 26 շենք փլուզվել է:

Երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացում էր հրապարակվել Ճապոնիայի հարավի և Ֆիլիպինների համար, որն այնուհետև չեղարկվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG