Մատչելիության հղումներ

Ուժգին երկրաշարժ Թայվանում, կան զոհեր, ավերածություններ


Թայվան - Երկրաշարժի հետևանքները, 3-ը ապրիլի, 2024թ.
Թայվան - Երկրաշարժի հետևանքները, 3-ը ապրիլի, 2024թ.

Թայվանում այսօր 7.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ինչպես նշում են լրատվամիջոցները՝ ամենաուժգինը վերջին քառորդ դարում:

Reuters գործակալության փոխանցմամբ՝ զոհվել է առնվազն չորս մարդ, հինգ տասնյակից ավելին մարմնական վնասվածքներ են ստացել:

Առնվազն 26 շենք փլուզվել է, փլատակներում շուրջ 20 մարդ է մնացել, փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացում էր հրապարակվել Ճապոնիայի հարավի և Ֆիլիպինների համար, որն այնուհետև չեղարկվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG