Մատչելիության հղումներ

Պատրուշև․ «Տաջիկստանում Ուկրաինայի դեսպանատունը զբաղված է տեղացիների հավաքագրմամբ»


ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշև, արխիվ
ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշև, արխիվ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի պնդմամբ` Տաջիկստանում հավատարմագրված ուկրաինացի դիվանագետները զբաղված են «վարձկանների հավաքագրմամբ»։

«Հայտնի է, որ Դուշանբեում գործող ուկրաինական դեսպանատունը հավաքագրման աշխատանքներ է իրականացնում` ներգրավելով վարձկանների, որոնք ցանկանում են անդամագրվել Ռուսաստանի դեմ մարտական գործողությունների նպատակով Կիևի իշխանությունների կողմից ստեղծված «Ինտերնացիոնալ լեգիոնում», - այսօր Աստանայում, Համագործակցության շանհայան կազմակերպության անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հավաքի ժամանակ հայտարարել է Պատրուշևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG