Մատչելիության հղումներ

Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակմամբ. ԱԳՆ


Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա տեղի ունեցած հարձակմամբ, ասված է ԱԳՆ-ի X-ի գրառման մեջ։

«Դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը պարտավորություն է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պարագայում։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերին և վիրավորներին», - նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

. Իրանական և սիրիական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ հարձակումը տեղի է ունեցել երեկ երեկոյան F-35 կործանիչներից։ Իրանի իշխանությունները «վախկոտ հանցագործություն» են որակում Իսրայելի օդուժի հարվածը, որն, ըստ ամենայնի, հասցվել է օկուպացված Գոլանի բարձունքներից։

. Հասցված օդային հարվածի հետևանքով սպանվել են մի խումբ իրանցի բարձրաստիճան զինվորականներ։

. Թեհրանը սպառնում է անպատասխան չթողնել սա։

. Նեթանյահուի կառավարությունը հրաժարվում է մեկնաբանել իրեն ուղղված մեղադրանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG