Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ԱԽ-ը Իրանի հյուպատոսությանն ավիահարվածի հարցով նիստ կհրավիրի


ՄԱԿ-ի ԱԽ նիստ, արխիվ
ՄԱԿ-ի ԱԽ նիստ, արխիվ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրանի հյուպատոսությանն ավիահարվածի հարցով նիստ կհրավիրի, հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:

«Այսօր Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի ավիահարվածից հետո իրանցիները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ դատապարտելու այս գործողությունը: Նրանց նամակից հետո մենք խնդրել ենք բաց ճեպազրույց անցկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից: Մալթայի նախագահությունը դա նշանակել է ապրիլի 2-ին Նյու Յորքի ժամանակով ժամը 15:00-ին»,- գրել է Դմիտրի Պոլյանսկին X-ի իր միկրոբլոգում։

Երկուշաբթի օրը հարձակման է ենթարկվել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի հյուպատոսությունը, ինչի հետևանքով կան զոհեր, այդ թվում՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ուժերի բարձրաստիճան հրամանատար, գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG