Մատչելիության հղումներ

Աբխազիայում Մի-24 ռազմական ուղղաթիռ է վթարվել․ անձնակազմը փրկվել է


Մի-24 ռազմական ուղղաթիռ, արխիվ
Մի-24 ռազմական ուղղաթիռ, արխիվ

Աբխազիայում Մի-24 ռազմական օդանավ է կործանվել։ Անձնակազմի բոլոր երեք անդամները ողջ են մնացել, հայտնել է Աբխազիայի ռազմա-օդային ուժերի հրամանատար Ադգուր Գումբան։

Ըստ բաց աղբյուրների՝ ինքնահռչակ աբխազական բանակը «Սու» և «Միգ» տեսակի 4 կործանիչներ ունի, 5 թեթև գրոհային օդանավեր և 8 ուղղաթիռ։

2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Մոսկվան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Թբիլիսին և միջազգային հանրությունը այդ տարածքները Վրաստանի մաս են համարում։

Ռուսաստանը ռազմակայաններ է տեղակայել Աբխազիայում և Հարավային Օսիայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG