Մատչելիության հղումներ

Մոսկովյան ահաբեկչության զոհերի թիվը հասել է 144-ի


.
.

Մարտի 22-ին մոսկովյան Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը հասել է 114-ի, վիրավորներինը՝ 551-ի, հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ նշելով, որ զոհերից հինգը անչափահասներ են։

Մի քանի տասնյակ մարդ անհետ կորած է համարվում։ Baza տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ նրանց թիվը այս պահին հասնում է 95-ի։

Այսօր ահաբեկչական գործողության վայր են ժամանել Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։

Արարողության մասնակցիների թվում են եղել նաև արևմտյան պետությունների դիվանագետները, այդ թվում՝ Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Crocus City Hall-ի հարձակման զոհերին հարգանքի տուրք է մատուցել նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։

Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով, իսկ ահաբեկչությունը կատարելու համար մեղադրվող չորս անձինք կալանավորվել են։

Արևմտյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ կատարվածի համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Միաժամանակ նշվում էր, որ այդ տեղեկատվության հավաստիությունն առայժմ հնարավոր չէ ճշտել։ Դեպքից, սակայն մեկ օր անց Պուտինը հանդես եկավ ռուսաստանցիներին հղած ուղերձով՝ ահաբեկչության գիծը տանելով դեպի Ուկրաինա: Ուկրաինան հերքել է իր առնչությունը ահաբեկչությանը:

Օրեր անց, սակայն, Պուտինը հայտարարեց․ - «Մենք գիտենք, որ հանցագործությունը կատարել են ծայրահեղական իսլամիստները, սակայն մեզ հետաքրքիր է, թե ովքեր են պատվիրատուները»։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկինն էլ ասաց, թե ուկրաինական հատուկ ծառայություններն իբր «նպաստել են» այդ ահաբեկչությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG