Մատչելիության հղումներ

«Իսրայելն առաջարկում է Գազայում արաբական պետությունների զորախումբ տեղակայել»․ Axios


Գազա, 28-ը մարտի, 2024թ․
Գազա, 28-ը մարտի, 2024թ․

«Իսրայելն առաջարկում է Գազայում արաբական պետությունների զորախումբ տեղակայել», - այդ երկրի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները վկայակոչելով՝ հաղորդում է ամերիկյան Axios կայքը՝ նշելով, թե առաջարկի հեղինակը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն է։

Իսրայելական կողմի պնդմամբ, արաբական տարբեր պետությունների զինվորականներից կազմված զորախումբը պետք է ապահովի մարդասիրական օգնության անխափան առաքումն ու բաշխումը ինչպես նաև ԵՄ և ԱՄՆ կողմից ահաբեկչական կառույց հռչակված «Համաս» խմբավորման հետ առնչություն չունեցող անցումային կառավարող մարմնի գործունեությունը։

Axios-ի պնդմամբ, այս պահին արաբական միակ պետությունը, որ քննարկում է իսրայելական այս առաջարկը Եգիպտոսն է։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 32 ու կես հազարը։

Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG