Մատչելիության հղումներ

«Նիկոլ չասի՝ Պողոսն ասի, Աստված իջնի, չենք գնալու». Կիրանցն ու սահմանը, որ կարող է անցնել տան միջով


«Թե ուր են պիրել էդ պուճուր գեղը խառնել մեզ, մեր մեծերն են արել էլի», - էդ պուճուր գեղը Խեյրիմլին է Բաքվի պահանջած չորս ոչ անկլավային գյուղերից մեկը, որ Կիրանցի մոտ է:

Խեյրիմլին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի տակ է, և այդ ճանապարհի կամուրջն էլ, ըստ քարտեզի, Ադրբեջանի տարածքում է. Կիրանցի մուտքի մոտ ավտոլվացման կետ կա, դա նույնպես:

Գյուղից Մհեր Սիմոնյանի տունն է, Խեյրիմլիին ամենամոտը: Կիրանց եկած վարչապետ Փաշինյանին հարցրել էր՝ սահմանի գիծը 2 ամիս առաջ, ըստ GPS-ի, իր տան միջով էր անցնում, ի՞նչ պիտի անի: Պատասխաններ դեռ չկան:

Մհեր Սիմոնյանն ասում է, ադրբեջանցիները մոտենան էլ տունը չի թողնելու. - «Ռիսկը մենք ենք, ստեղ ենք, մենք տեղ չունենք գնալու, էս գյուղը հերոս գյուղ ա, ոչ մի տեղ մենք չենք գնալու: Նիկոլ չասի՝ Պողոս ասի, Աստված վերևից իջնի, գյուղացիք ոչ մի տեղ չեն գնալու, հաղթանակ տարած ժողովուրդ են»:

Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Բերքաբեր, Կիրանց՝ ամենուր սպասում են: Կիրանցում արդեն 2 տարի դպրոցի նոր շենքն են կառուցում, այս տարվա ամռանը կավարտեն, իսկ շենքը խնդրահարույց կամրջից 100-150 մետրի վրա է.

Զեմֆիրա Դավթյանը Ոսկեպարից է հարս եկել Կիրանց, 8 տարի է ամուսնու երեսը տեսել, մահացել է թողնելով 4 տղաներին: Նրանցից 3 զոհվել են 90-ականների պատերազմում, 2-ը՝ հենց Խեյրիմլիում: Լսել է վարչապետի պատասխանը՝ պատերազմ կլինի, եթե ադրբեջանական գյուղերը չվերադարձվեն:

«Ոնց ա տալիս, եթե արյան գնով է վերցված, ո՞վ կարա տա, եթ մենակ երեք տղա ես եմ կորցրել», - ասաց Դավթյանը:

Պետք չէ, որ ուրիշ մայրեր մենակ մնան ուրիշ պատերազմի հետևանքով, բայց Զեմֆիրա տատիկը վստահ չէ, որ ադրբեջանցիները Տավուշի գյուղերին մոտենան, խաղաղությունն էլ կմոտենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG