Մատչելիության հղումներ

Մոսկվայի դատարանը երկարաձգեց ամերիկացի լրագրող Գերշկովիչի կալանքը


Մոսկվայի քաղաքային դատարանը երկարաձգեց ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչի կալանքը մինչև 2024 թվականի հունիսի 30-ը, հայտնում է Մոսկվայի դատարանների մամուլի ծառայությունը։

Wall Street Journal-ի թղթակից Գերշկովիչը ձերբակալվել է 2023 թվականի մարտին Եկատերինբուրգում։ Ռուսաստանյան իրավապահների պնդմամբ՝ լրագրողը ԱՄՆ-ի հանձնարարությամբ ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկության մասին պետական գաղտնիք պարունակող տվյալներ է հավաքագրել։

Գերշկովիչը և Wall Street Journal-ը հերքում են մեղադրանքները, Սպիտակ տունը ՌԴ իրավապահների պնդումները անվանել է «ծիծաղելի», իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողի կալանավորումը որակել է «միանգամայն ապօրինի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG