Մատչելիության հղումներ

Մոսկվայի դատարանը երկարաձգեց ամերիկացի լրագրող Գերշկովիչի կալանքը


Ռուսաստան - The Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչը դատարանում, արխիվ
Ռուսաստան - The Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչը դատարանում, արխիվ

Մոսկվայի դատարանը երկարաձգել է The Wall Street Journal-ի ամերիկացի թղթակից Էվան Գերշկովիչի նախնական կալանքը։

Մոսկվայի Լեֆորտովոյի շրջանային դատարանը երեկ որոշում է կայացրել, որ լրագրողը պետք է կալանքի տակ մնա առնվազն մինչև օգոստոսի 30-ը. Գերշկովիչի ներկայիս նախնական կալանքի ժամկետը լրանում էր մայիսի 29-ին:

Ամերիկացի լրագրողը մարտին է ձերբակալվել Ռուսաստանում լրտեսության մեղադրանքով, ինչը ԱՄՆ կառավարությունը կտրականապես հերքել է՝ պնդելով, որ Գերշկովիչն անօրինական կերպով է կալանավորվել, և պահանջելով անհապաղ ազատ արձակել նրան:

XS
SM
MD
LG