Մատչելիության հղումներ

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորմանն ուղղված քայլերը


Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն են կարևորել Նիկոլ Փաշինյանը և Էմանյուել Մակրոնը Բրյուսելում Միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ:

Հայաստանի կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարներն ընդգծել են բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման վճռականությունը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության հետագա զարգացման ու ընդլայնման շուրջ:

Հայաստանի վարչապետը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի վարչապետների, Չինաստանի փոխվարչապետի հետ:

XS
SM
MD
LG