Մատչելիության հղումներ

ԱԽ քարտուղարը Նորվեգիայի ԱԳՆ պետքարուտղարին ներկայացրել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը


Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնը անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին:

ԱԽ գրասենյակի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս իրավիճակը:

ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել վերջին տարիներին ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսության և անվտանգության համակարգի զանազանեցման ընթացքն ու արդյունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG