Մատչելիության հղումներ

Թբիլիսին Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով նոր բանագնաց ունի


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ բանագնացի պաշտոնում նշանակել է Գեորգի Կաջայային։

Վրացական կառավարության աղբյուրները հաստատել են այս լուրը՝ նշելով, որ երկրի վարչապետն արդեն իսկ ստորագրել է Կաջայայի նշանակման պաշտոնական հրամանագիրը։

Նախկինում Գեորգի Կաջայան զբաղեցնում էր Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանատանը կից գործող Վրաստանի շահերը ներկայացնող բաժնի ղեկավարի պաշտոնը։

Նոր պաշտոնում նա կփոխարինի Զուրաբ Աբաշիձեին, որը Ռուսաստանի հետ հարաբերությունների հատուկ բանագնաց որպես աշխատել է ավելի քան 10 տարի՝ 2012 թվականից ի վեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG