Մատչելիության հղումներ

Եղիազար Վարդանյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ


Եղիազար Վարդանյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ․ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց որոշումը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետին` իմ նկատմամբ դրսևորած, ցուցաբերած բարձր վստահության համար և համոզմունք հայտնել, որ համագործակցելով կառավարության գործընկերների, Ազգային ժողովի գործընկերների, ոլորտի ճարտարապետների, շինարարների, կառուցապատողների հետ կկարողանանք որոշ ժամանակ հետո արձանագրել հարազատ մասնագիտական ոլորտում առաջընթաց և կիրականացնենք այն ծրագրերը, որոնք նախանշված են կառավարության ծրագրում»,- ասաց Վարդանյանը։

Վարդանյանը 2020-ի դեկտեմբերից Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ռեկտորն էր։

Քաղաքաշինության կոմիտիե նախագահի պաշտոնը թափուր էր այս տարվա հունվարից․ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի սկզբին Լոռու մարզ կատարած աղմկահարույց շրջայցից օրեր անց Արմեն Ղուլարյանն ազատվեց այդ պաշտոնից։ Քաղաքաշինության կոմիտեում վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրություններ սկսվեցին։

XS
SM
MD
LG